Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Քրդերը հայտարում են` Թուրքիան թոզ է փչում եվրոպացիների աչքերին

Դեկտեմբեր 8, 2009թ. 20:24

qrderԱյսօր Թուրքիայի իշխանությունների դեմ բողոքի ցույց էին  կազմակերպել հայաստանաբնակ քրդերը: Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը քրդական հարցում` այս կերպ է բնորոշում. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ»:

«Քուրդ ժողովուրդը համոզված է, որ Թուրքիան քրդական հարցը լուծելու մասին պատրաստակամություն հայտնելով, պարզապես, թոզ է փչում եվրոպացիների աչքերին»-, ասում է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

«Մենք երբեք կանգ չենք առնում: Կոչ ենք անում համաշխարհային կազմակերպություններին, որպեսզի նրանք հետեւեն քրդական շարժումներին: Քուրդ ժողովուդը երբեք կանգ չի առնի, մինչեւ չազատվի մեր առաջնորդ Ափոն` Աբդուլա Օջալանը»,- հայտարարեց  «Ռիա Թազա»- ի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Աթաշյանը:

Հայաստանում քրդական Ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանով.« Մենք նամակներ ենք հանձնել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին: Նամակում ուշադրություն ենք հրավիրել Թուրքիայի բռնակալական էության` այդ երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող բռնությունների, տարրական իրավունքների ոտնահարումների վրա: Միջազգային հանրությանը կոչ ենք անում ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի նաեւ քուրդ առաջնորդ Օջալանի բանտային պայմանները»:

Քրդերը պահանջում են Օջալանին տեղափոխել չեզոք երկիր, ազատ արձակել եւ զբաղվել նրա առողջական խնդիրներով. «Մենք, միաժամանակ, կոչ ենք անում թուրքական իշխանություններին` Օջալանին անհապաղ ազատել եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել միայն նրա հետ, քանի որ առանց Օջալանի չի լուծվելու քրդական հարցը»,– հայտարարեցին այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն