Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Եվրամիությունում քննարկում են Թուրքիայի անդամակցության հարցը

Դեկտեմբեր 9, 2009թ. 10:35

ESԵվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում քննարկել են Թուրքիայի անդամակցության հարցը: Հիմնականում անդրադարձել են 2010թ. Թուրքիայի գործունեության ծրագիրին և հույների առջև թուրքական նավահանգիստների բացման խնդրին:

Այս առիթով Եվրամիությունում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդետը հայտարարել է, որ իրենք, ընդհանուր առմամբ, բավարարված են Թուրքիայի 2009թ. գործուներությամբ, բացառությամբ այն նրանից, որ վերջինս չի բացել նավահանգիսները հույների առջև: Բիլդետը միաժամանակ հիշեցրել է, որ մեկ տարի առաջ պաշտոնական Անկարան` այդ հարցում, պարտավորություն էր ստանձնել:

Եվրամիության ընդլայնման հարցերով պատասխանատու Օլլի Ռեյնը ևս արձանագրել է, որ Թուրքիան այս տարին քայլեր չի ձեռնարկել Կիպրոսի հույների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

2010թ. Թուրքիայի վերաբերյալ ընդունված փաստաթղթում մեկ անգամ էլ նշվում է, որ Անկարան պարտավոր է մեկ տարվա ընթացքում բարելավել հարաբերությունները Եվրամիության լիիրավ անդամ Կիպրոսի Հունական հանրապետության հետ:

Տեղեկացնենք, որ   այս փաստաթուղը Եվրամիության կողմից վավերացվելու է վաղը դեկտեմբերի 10-ին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն