Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիան մեղադրում է միջազգային հանրությանը

Դեկտեմբեր 9, 2009թ. 10:47

3nԹուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Ջեմիլ Չիչեկը, անդրադառնալով վերջին օրերին  Թուրքիայում իրականացված քրդական  ահաբեկչական գործողություններին, հայտարարել է, որ կատարվածի պատասխանատուները ոչ միայն նրանք են` ովքեր իրականացնում են, այլև նրանք ովքեր խրախուսում են այդ գործողությունները:

Նա մեղադրել է միջազգային հանրությանը քրդական ահաբեկչությանը խրախուսելու հարցում: Ըստ  Չիչեկի, միջազգային կառույցներն անազնիվ խաղ են խաղում Թուրքիայի հետ. վստահեցնելով, թե պայքարում են ահաբեկչության դեմ, սակայն նույն ընթացքում խրախուսում են քրդերի ահաբեկչական գործողությունները: Չիչեկը շեշտել է, որ Թուրքիայի կառավարությանը հայտնի են այն երկրները, և միջազգային կառույցները որոնք աջակցում են քրդերին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն