Ֆրանսիան չի քողարկում իր հակակրանքը մուսուլմանների նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին երեկ մասնակցել է մի քննարկման, որտեղ Ֆրանսիայում ապրող մուսուլմաններին մեկ անգամ ևս զգուշացրել է, որպեսզի ավելի զուսպ լինեն իրենց կրոնական համոզմունքներում և «հույզերում», հակառակ պարագայում նրանց անախորժություններ են սպասվում։ Ֆրանսիայի նախագահը նաև իր համերաշխությունն է հայտնել Շվեյցարիայի քաղաքացիներին՝ կապված մզկիթների կառուցման արգելքի հետ։
Սարկոզին նշել է նաև որ կրոնային մոլեռանդությունը չպետք է ցուցադրվի աղոթատեղիներից դուրս, այն պետք է քարոզվի զուրսպ և փակ, այն չպետք է երկրում ապրող քրիստոնյա բնակչության շրջանում ցասում առաջացնի այդ կրոնի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը դեմ է նաև, որպեսզի Ֆրանսիայում ապրող մուսուլման կանայք չադրա կրեն։ Չադրա կրելու արգելքը պետք է սահմանվի որպես օրենք։ Ներկայում Ֆրանսիայի խորհրդարանն աշխատում է այդ օրինագծի վրա։ Այն, ամենայն հավանությամբ, հաջորդ ամիս կդրվի քննարկման։
Մուսուլմանական երկրների լրատվամիջոցների կարծիքով, Սարկոզին իր այս դիրքորոշմամբ՝ հակաիսլամական տրամադրություններ է սերմանել նաև ֆրանսիացիների մեջ։ Վերջերս արված հարցումների համաձայն Ֆրանսիացիների մեծամասնությունը բացասական է արտահայտվել իր երկրում ապրող 6մլն մուսուլմանների մասին։ Ֆրանսիացիների 46%-ը համամիտ է իր նախագահի այն կարծիքին, որ Ֆրանսիայում պետք է արգելվի մզկիթների կառուցումը։
Ֆրանսիայի նախագահի այդ դիրքորոշման նկատմամբ ադրբեջանական մամուլը հերթական հիստերիան է բարձրացրել։ Նրանք ընդգծում են, որ ֆրանսիայի նախագահի կողմնակիցները չեն քողարկում իրենց հակակրանքը մուսուլմանների նկատմամբ։
Ֆրանսիան վերջապես «ուշքի է եկել»։ Անցել են հակակրանքը քողարկելու ժամանակները. Եվրոպայի սրտում ապրողէ ֆրանսիացիները վերջապես հասկացել են, թե ի՞նչ վտանգ է սպառնում իրենց ապագայում, եթե այսօր համապատասխան քայլեր չձեռնարկվի՝ կանխելու Ֆրանսիայի մուսուլմանացումը։ «Ժամանակն է այլ կերպ արձագանքել ստեղծված այս իրավիճակին,- ասել է իշխող կուսակցության ներկայացուրիչ Անդրե Վալենտինը,- նրանք արդեն 10 մլն-են հասնում։ Այդ 10 մլն-ին մենք գումար են վճարում, չնայած որ նրանք ոչինչ չեն անում»։
ArmAr.am












