Ազատ կարձակվի Հռոմի պապի դեմ մահափորձ կատարած թուրք ահաբեկիչը
Դեկտեմբեր 9, 2009թ. 18:49
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել ահաբեկիչ Մեհմետ Ալի Ագջուին:
Հիշեցնենք, որ վերջինս հանդիսանում էր «Գորշ գայլեր» խմբավորման անդամ և 1981 թ. մայիսի 13-ին մահափորձ էր իրականացրել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ: Ինչի հետևանքով Հռոմի պապը վիրավորվել էր, իսկ թուրք ահաբեկիչն իսկույն ձերբակալվել. արդեն 19-րդ տարին է որ նա գտնվում էր ազատազրկման մեջ` Իտալիայում:
2005 թ. Հռոմի պապը նրան ներել էր և խնդրել, որ հանցագործին հանձնեն Թուրքիայի իշխանություններին:
ArmAm.am












