Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Նախարար Արմեն Մովսիսյան. «Կարող ենք էլեկտրաէներգիա արտահանել նաեւ հարեւան երկրներ»

Դեկտեմբեր 9, 2009թ. 19:52

movsisyan.jpgԷներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել են Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

2010-ի վերջին արդեն 480 մեգավատ հզորությամբ կայանը կմիանա հայկական ցանցին, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:

Նախարար Արմեն Մովսիսյանն անդրադարձել է էլեկտրաէնեգիայի նոր սակագնին, ինչպես նաեւ դեպի Թուրքիա էլետրաէներգիայի արտահանման գործընթացին:

Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010-ի կեսերին: Նոր էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 Մեգավատի եւ շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում եւ ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարեւան երկրներ:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղան Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում ծանոթացան աշխատանքների ընթացքին:

2010-ի վերջին 480 մեգավատ հզորությամբ կայանը կմիանա հայկական ցանցին: Էներգաբլոկի շինարարությամբ` հնարավորություն կստեղծվի 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսել 270 գրամ պայմանական վառելիք, ինչն իր հերթին հնարավորություն կտա նվազեցնել ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:

Արմեն Մովսիսյան, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար. «Կայանը նաեւ հնարավորություն է տալիս ոչ միայն սահմանափակվել այս հզորությունով, այլ զարգացնել հետագայում, ավելացնելով եւս մեկ գազատուրբինային բլոկ»:

2010-ի ապրիլի մեկից հազար խորանարդ մետր գազի դիմաց մեր ազգաբնակչությունը նախկին 154 դոլարի փոխարեն վճարելու է 180 ԱՄՆ դոլար: Հարցին, թե նախատեսվում է նոր էներգաբլոկի կառուցումից հետո էլեկտրաէներգիայի սակագնի մեղմացում, նախարարը պատասխանեց.

Արմեն Մովսիսյան, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար. «Եթե ամեն ինչ նույնը մնաց, գազի գները չթանկացան, սարքավորումների, նյութատեխնիկական ապրանքների գները չբարձրանան` հնարավոր է: Սակայն, այս պահին, կարծում եմ, նման բան դժվար թե լինի»:

Նախարարը նշեց նաեւ, որ էներգաբլոկի ավելացած հզորությունները հնարավորություն կտան էլեկտրաէներգիա արտահանել նաեւ հարեւան երկրներ: Ինչ վերաբերում է դեպի Թուրքիա Էլեկտրաէներգիայի արտահանման գործընթացին, ապա, նախարարի խոսքերով, էլեկտրաէներգիա կարտահանվի Թուրքիա եկող տարվա առաջին եռամսյակից:

Ի դեպ, 2006-2009-ի ընթացքում Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի եւ արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 393.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 249 միլիոն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման համար:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն