Ամստերդամում ծեծկռտուք է եղել թուրքերի ու քրդերի միջև
Դեկտեմբեր 10, 2009թ. 09:30
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում բախվել են թուրքերը և քուրդերը:
Նիդերլանդներում բնակվող թուրքերը ցույց են կազմակերպել, դրանով արտահայտելով իրենց բողոքը եվրոպական այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք խրախուսում են Թուրքիայում` «Քրդական աշխատավորական կուսակցության» գործունեությունը:
Նույն ընթացքում ամստերդամաբնակ քրդերը ևս իրենց երթն են կազմակերպել` ի պաշտպանություն «Քրդական աշխատավորական կուսակցության» և ընդդեմ Թուրքիայի:
Արդյունքում քրդերի և թուրքերի միջև ծեծկրտուք է սկսվել: Ամստերդամի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել և կանխել հետագա անկարգությունները: Ըստ որոշ տվյալների կան ձերբակավածներ:
ArmAr.am












