Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Հրաժարական է տվել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը

Դեկտեմբեր 10, 2009թ. 10:28

Nabi_SensoyԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս առիթով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին տեղեկացրել է, որ Նաբի Շենսոյը հրաժարականի դիմումը ներկայացրել էր դեռ  դեկտեմբերի 8-ին և այն արդեն ընդունվել է:

Շենսոյը` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2006թ. հունվարին և նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2010թ. առաջին կեսին: Սակայն դեսպանը`  ինչ-ինչ պատճառներով դրդած, որոշել է ավելի վաղ հրաժեշտ տալ սույն պաշտոնին:

Դավութօղլուն լրագրողներին ասել է, որ նոր դեսպանը կնշանակվի մոտ ապագայում: Իսկ թե ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը, Դավութօղլուն չի պարզաբանել:

Հիշեցնեք, որ Նաբի Շենսոյն իր վերջին հարցազրույցներից մեկում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին ասել էր, որ արձանագրությունների ստորագրմամբ Անկարան նոր հուն կմղի հայ-թուրքական հարաբերություններն ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կսկսվի սահմանների բացման գործընթացը: Ըստ նրա, դա օգուտ կբերի ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին, այլև Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, հատկապես` սառեցված հակամարտությունների կարգավորմանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն