Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Դավութօղլուն վստահեցնում է, որ խոսքը չի գնում սահմանի բացման մասին

Սեպտեմբեր 1, 2009թ. 11:58

Թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի կառավարության հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ ունեցած պայմանավորվածությանն ու ասել, որ որևէ խոսք չկա սահմանը բացելու մասին: Ըստ նրա, հրապարակված արձանագրություններով ընդամենը կարևոր քայլ է արվել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և  Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Թուրքիայի արտգործնախարարը վստահ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից անպատճառօգուտ կքաղի նաև Ադրբեջանը:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`