Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

«Ղարաբաղյան խնդիրն ինքնին շատ կարևոր է»

Դեկտեմբեր 10, 2009թ. 10:59

28F6323E-247D-40A9-A688-7636BDD9A7E1_mw800_mh600ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ղարաբաղյան խնդիրն ինքնին շատ կարևոր է, և այն չի կարող կապակցվել որևէ այլ հարցի կամ խնդրի հետ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հետ կապված բանակցային գործընթացով և իր ակտիվ մասնակցությունն է ունենում Մինսկի խմբի աշխատանքներում։ «Մեր դիրքորոշումն այն է, որ  ղարաբաղյան խնդիրը ոչ մի կերպ չպետք է կապակցվի որևէ այլ խնդրի հետ»,- ասել է Ֆ. Գորդոնը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ լավ կլինի, որ երկու երկրների խորհրդարաններն էլ վավերացնեն արձանագրությունները. «Դա ձեռնտու է թե՜ Հայաստանին և թե Թուրքիային։ Դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։ Եթե ղարաբաղյան խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը հաջող ավարտ ունենան, դա պատմական առաջընթաց կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է Ֆ. Գորդոնը։

ArmAr.am
թեգ-
Ֆիլիպ Գորդոն, ղարաբաղյան խնդիր, ԱՄՆ-ը, Հայաստան, Թուրքիա


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն