Լատվիայի նախագահն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Դեկտեմբեր 10, 2009թ. 12:50
Եռօրյա պետական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով:
Լատվիայի նախագահն առավոտյան եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ապա նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վալդիս Զատլերսի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Ավելի ուշ հյուրը կայցելի ԵՊՀ, ապա կլինի Երեւանի քաղաքապետարանում:












