Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Վալդիս Զատլերս. «Լատվիան գնահատում է հայ-թուրքական արձանագրությունները»

Դեկտեմբեր 10, 2009թ. 16:16

Լատվիայի հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ճանապարհին, առաջին հերթին պետք է բարի կամք դրսևորվի։ «Բարի կամք է դրված բոլոր այն ծրագրերի հիմքում, որոնց շնորհիվ  առաջընթաց ու հաջողություն է լինում հարաբերությունների զարգացումներում»,- ասաց Վալդիս Զատլերսը ։

Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը շատ մեծ քայլ է դեպի առաջ՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ առումով։ «Լատվիան գնահատում է այդ արձանագրությունները որպես շատ դրական ազդանշան` ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, այլև տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,-ընդգծեց Լատվիայի հանրապետության նախագահը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն