Գլխավոր » Լրահոս

Ռ. Սաֆրաստյան. Համաձայնագրում Կարսի պայմանագրի մասին խոսք չկա

Օգոստոս 31, 2009թ. 12:40

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով «ճանապարհային քարտեզը հայ ժողովրդի շահերը չի դավաճանում` ոչ Ղարաբաղի, ոչ էլ Ցեղասպանության հարցերում»:

“ԱրմԱր”-ի հարցին, թե արդյո՞ք «Տարածքային ամբողջականություն և սահմանների փոխադարձ ճանաչում» արտահայտության ներքո թաքնված չէ Կարսի պայմանագիրը, Ռ. Սաֆրաստյանը պատասխանեց. “Եթե հարևանների հետ հարաբերություններ ես հաստատում, պետք է սահմանը ճանաչես: Դա տվյալ քաղաքական պահի ուժերի հարաբերակցության լուծում է: Կարսի պայմանագրի մասին խոսք չկա»:

«Արդյո՞ք համաձայնագրով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին խոսք չի գնում» հարցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը պատասխանեց. «Սա դիվանագիտություն է, եթե բառեր չկան, չկա նաև երևույթը»: Ըստ նրա, պետք է ստեղծվի միջկառավարական հանձնաժողով, որն իր ենթահանձնաժողովների միջոցով կուսումնասիրի երկու ժողովուրդների միջև եղած խնդիրները: Այսինքն, ըստ թուրքագետի, ոչ թե պետք է ուսումնասիրի պատմական փաստերը, այլ փորձի այնպիսի ճանապարհ գտնել, որը կնպաստի երկու ժողովուրդների միջև փոխհարաբերություններին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`