Մերձավոր Արևելքում հասունանում է ջրային հակամարտությունը
Դեկտեմբեր 11, 2009թ. 09:39
Պաշտոնական Բաղդադը բողոքել է Իրանի ու Թուրքիայի դեմ, և հայտարարել, որ այս երկու երկրները շահագործում են եռակողմ կնքված պայմանագրի համաձայն` Իրաքի ջրային պաշարների չափաբաժինը: Իրաքի իշխանւթյունները Թուրքիային ու Իրանին նախազգուշացրել են` եթե շարունակեն խաղալ իր երկրին հասանելիք ջրային պաշարների հետ, ապա Բաղդադն առանց վարանելու կխզի իր հարաբերություններն այդ պետությունների հետ:
Հայտարարությունում ասված է. «Եթե այդ երկու երկրները ամբողջությամբ չապահովեն Իրաքի հետ ընդհանուր օգտագործման գետերի ջրերի բնականոն հոսքը, ապա Իրաքը կդադարեցնի Անկարայի և Թեհրանի հետ քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում ունեցած բոլոր հարաբերությունները»:
ArmAr.am












