Գլխավոր » Լրահոս

Խոզի գրիպն ու կրեդիտային համակարգի ուսանողները

Դեկտեմբեր 11, 2009թ. 14:25

Դեկտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարի առաջարկով և ՀՀ կրթության և գիտության նախարար Աշոտ Աշոտյանի ստորագրած հրամանով դեկտեմբերի 8-ից 19-ը խոզի գրիպի պատճառով չեն գործում կրթական հաստատությունները:

Կառավարությունն այս որոշումը չի վերաբերում բուհերին, մինչդեռ ներքին կարգով

երկուշաբթի օրվանից Երևանի պետական բժշկական համալսարանն էլ  10 օրով կդադարեցնի դասերը: Նման քայլի, սակայն, ոչ բոլոր բուհերն են դիմել:

ԵՊՀ ուսանողները բուհեր շրջայց կատարած ArmAr.am-ի թղթակցին բողոքեցին, որ խոզի գրիպն ու կրեդիտային համակարգում սովորելու փաստը իրենց դրել է անելանելի դրության մեջ. կիսամյակի վերջում հաջող քննություններ հանձնելու համար  չպետք է բացակայել դասերից: Ուսանողներն էլ ստիպված`գրիպով ու հազով գալիս են դասի ու վարակում մեկը մյուսին, հին գրիպն էլ նորացնում:

Թերևս անհասկանալի է  դասերը դադարեցնելու կառավարության այսպիսի որոշման տրամաբանությունը, քանի որ բուհում սովորող ուսանողը կարող է հեշտությամբ վարակել մանկապարտեղ կամ դպրոց հաճախող իր եղբորը կամ քրոջը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն