ԵՄ-ը վերահաստատել է իր աջակցությունը
Դեկտեմբեր 11, 2009թ. 14:41
Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն խորհրդակցություններում ԵՄ-ն վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հիման վրա ԼՂՀ խնդրի լուծման գործընթացում իր աջակցությունը։ Այսինքն՝ ԵՄ-ն մեկ անգամ ևս ընդգծել է ԼՂ հիմնահարցի լուծման խաղաղ գործընթացի կարևորությունը՝ բացառելով խնդրի ռազմական լուծման տարբերակները։ ԵՄ-ն ողջունել է նաև Աթենքում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ ընդունված հայտարարությունը։ Բացի այս, կարևորվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, խոսք է գնացել այն մասին, որ արձանագրությունների վարվերացումը չպետք է ձգձգվի:
ArmAr.am












