Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի համար ռազմավարական նշանակություն ունի

Դեկտեմբեր 11, 2009թ. 15:27

14Ստեփանակերտի թիվ 9-ը դպրոցի հարակից թաղամասերը, իսկ ըստ քաղաքի  ջրամատակարարման համակարգի` 4-րդ և 5-րդ գոտիները, արդեն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Դեկտեմբերի 10-ին մեծ շուքով տեղի է ունեցել այդ գոտիները սնուցող ջրամբարի բացումը: Արարողությանը  մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք և, իհարկե, բնակիչները:

Ստեփանակերտի 9-րդ դպրոցի մերձակա բարձունքում կառուցված ջրամբարը, որ 2000 խ/մ ծավալ ունի, լուծում է չորրորդ և հիգերորդ գոտիներից սնուցվող բնակարանների մշտական ջրամատակարարման խնդիրը: Արդյունքում` արդեն մշտական ջուր ունեն համար 9 դպրոցն ու հարակից տասնյակ ձեռնարկությունները, բնակելի տները:

Սա Ստեփանակերտի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագիրի ձեռքբերումներից է:

Ջրամբարի շինարարությունը Ստեփանակերտի քաղաքապետի անմիջական վերահսկողությամբ իրականացրել է «Վիրաժ» ընկերությունը: Նախագծի և նախահաշվի կազմման գործում լուրջ ներդրումներ են ունեցել «Հայջրնախագիծ» ընկերությունը և Երևանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանը:

Չորրորդ և հիգերորդ գոտիների շուրջօրյա  ջրամատակարարումը ապահովելու համար կառուցվել է 2 ջրամբար` 2000 խ/մ ծավալով, կառուցվել է գլխավոր ջրատարն ու տեղադրվել է 560 ջրաչափ, ու այսօր 560 ընտանիք շուրջօրյա ջրամատակարարում ունի:

Հանդիսավոր օրը` շինարարությանը մասնակցած  մի խումբ բարեխիղճ ու նվիրյալ աշխատողների Ստեփանակերտի քաղաքապետ  Վազգեն Միքաելյանը հանձնեց պատվոգրեր:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերտ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն