Գլխավոր » Լրահոս

2010-ին ադրբեջաներենով ներկայացվող ապրանքները կմատնանշվեն հայերենով

Դեկտեմբեր 11, 2009թ. 15:53

Հայաստանում մոտ 80%-ից ավել  կենցաղային ապրանքեր չունեն հայկական մատնանշում, փոխարենն ունեն վրացական և ադրբեջանական մատնանշում: Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում կայացած  ասուլիսում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանության» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը: Նրա խոսքով պատճառն այն է, որ կառավարության որոշմամբ այս ուղղությամբ դադարեցվել է ստուգող կազմակերպությունների աշխատանքը և մոնիտորինգի մեխանիզմ չի կիրառվում:

Եղոյանն ArmAr.am-ին ասաց, որ իրենք վարչապետին են դիմել առաջարկով, որ ժամանակային 3 փուլով (2010թ. հուլիսից մինչև 2011թ. հունվար) հայերեն մատնանշվեն այդ  կենցաղային սպառողական ապրանքները:

«Մենք առաջարկել ենք նաև ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, պետեկամուտների կոմիտեից,հ/կ-ներից – ասաց Եղոյանը,-Խորհրդի նպատակը կլինի սպառողների շահերի պաշտպանությունը և կարիք լինելու դեպքում իրավական ակտերի փոփոխման միջոցով պատժամիջոցների կիրառումը, տուգանքների կիրառումը»:

Ամփոփելով 2009թ-ը` նա ասաց, որ կազմակերպության կարևորագույն ձեռքբերումներից է եղել սննդամթերքի կարգի հաստատումը: Սակայն կան անվերահսկելի իրավիճակներ. եթե նախորդ տարիներին Ամանորի նախաշեմին` մոտ մեկ ամիս առաջ սննդամթերքը թանկանում էր այս տարի թանկացավ 2 ամիս առաջ`ապահովելով վաճառող կազմակերպությունների գերշահույթը:

Եղոյանն ArmAr.am-ին ասաց, որ նույնիսկ ակցիզային (երբ հարկը գոյանում է գնորդի սպառման արդյունքում )հարկի դեպքում հնարավոր չէ ապահովել թափանցիկություն ու վստահ լինել, որ գերշահույթ ունեցող կազմակերպությունը  տարեկան հարկը կվճարի իր իրական ցուցանիշով և կեղծ թվերով ծախսերը չի փակի:

Իսկ իրավական դաշտում բացակայում են նորմեր, որով կկարգվորվի տվյալ ապրանքի գինը և սպառողը ապարդյուն գումար չի կորցնի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն