Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանում այսպես են «ապրում»

Դեկտեմբեր 11, 2009թ. 16:47

personՊարզվում է,  ադրբեջանցիների «անհոգ կյանքի», հայր ու որդի ալիևների «հոգածության» ու «վառվռուն ստվերի ներքո» ապրելու վարդագույն պատկերներն այս երկրում սապնապղպջակների արժեք էլ չունեն, որովհետև   ալիևյան ստի ու կեղծիքի վրա սարքված երկրում ոչ թե ապրում, այլ մի կերպ գոյատևում են, շատերն էլ անկարող լինելով դիմանալ այդ ծանր պայմաններին դառնում են որդեսպան, թմրամոլ կամ էլ նախընտրում են  ինքնասպան լինելը: Այսպես.

Մայրը սպանել է սեփական աղջկան

Ադրբեջանի Ղազախի շրջանում երիտասարդ ադրբեջանուհին սպանել է իր երեխային։ Իր այդ քայլը նա պատճառաբանել է նրանով, որ երեխայի հայրը կասկածում է, որ աղջիկն իր երեխան չէ, ուստի հրաժարվում է ճանաչել հայրությունը, իսկ ինքը սոցիալական այնպիսի ծանր պայմաններում է ապրում, որ չի կարող պահել աղջկան։

Հերոինը՝ խաղալիքի մեջ

34-ամյա ադրբեջանցին, ով զբաղվում է թմրանյութերի առևտրով, հերոինի հերթական քանակությունը փորձել էր թաքցնել որդու խաղալիքի մեջ։ Ի դեպ, նա թմրանյութերը տարածում է ՌԴ տարածքում։

Ինքնասպանություն՝ մկնդեղով

Ղազախում ապրող 22-ամյա ուսուցչուհին ինքնասպան է եղել, նա մկնդեղ է ընդունել։  Մահվան համար պատճառ է հանդիսացել ընտանիքի սոցիալական անտանելի վիճակը։

Յուրահատուկ մոտեցում

Ադրբեջանի գյուղերից մեկի բնակչուհին ինքնասպան է եղել՝ եռացրած ջուր լցնելով իր վրա։

Որդեսպանը

Գյանջայում, որդու հետ ընտանեկան վեճի ժամանակ, հայրը՝ որսորդական հրացանից կրակահերթ է բացել և սպանել է հարազատ որդուն։

Տեղեկացնենեք, որ այս լրատվությունը վերցեր ենք ադրբեջանական մամուլից

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն