«Յուրաքանչյուր լուրջ պատմաբան գիտի, որ Հայոց Ցեղասպանությունը պատմական իրողություն է»
Դեկտեմբեր 11, 2009թ. 18:11
ՀՅԴ Փասադենայի Հայ Դատի հանձնախմբի հարյուրավոր համակիրներ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նամակներ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` դժգոհություն հայտնելով նախագահի` հայ-թուրքական արձանագրություններին օժանդակելու դիրքորոշումից: Այս մասին տեղեկացնում է տեղեկացնում է «Ասպարեզը»:
Նամակներում ընդգծվում է, որ նախագահ Օբաման պետք է հարգի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: «Հատկապես մտահոգիչ է պատմաբանների հանձնաժողովին նեցուկ կանգնելու` նախագահի կեցվածքը, քանի որ յուրաքանչյուր լուրջ պատմաբան գիտի, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է»,- նշել է Փասադենայի Հայ Դատի հանձնախմբի վարիչ գործավար Իշխան Պողոսյանը:
ArmAr.am












