Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Այսքանից հետո արժե՞ թուրքի հետ խոսել հարաբերություններ կարգավորել մասին

Դեկտեմբեր 11, 2009թ. 18:20

erdoxan.jpgԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ինքն իրեն ու նաև ողջ աշխարհին համոզել, թե Հայոց ցեղասպանությունը հայերի հորինվածքն է: Ու իր կեղծիքը իրականության տեղ անցկացնելու համար հայտարարում է, թե  աշխարհի 20 երկրներ եւ ԱՄՆ նահանգների մեծ մասը կեղծիքը ճշմարտության տեղ են ընդունել:

Էրդողանը կոչ է արել Հայաստանին պատմաբանների համար բացել իր արխիվները եւ ապացույցներ ներկայացնել, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն է եղել: Այս մասին  տեղեկացնում է «Բլումբերգ» գործակալությունը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին` Էրդողանը նշել է. «Եթե Ղարաբաղյան հիմնահարցում դրական դինամիկա չլինի` դժվար թե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները»:

«Թուրքիան նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ի՞նչ է հարկավոր դրա հետագա զարգացման համար: Պետք է լուծել Ղարաբաղյան հարցը»,- ասել է Էրդողանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն