Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Ակնհայտ է պաշտոնական Երևանի հիասթափությունը Թուրքիայից

Դեկտեմբեր 11, 2009թ. 19:00

stephanՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ArmAr.am-ի խնդրանքով մեկնաբանելով  ՀՀ նախագահի ելույթը նշեց, որ այնտեղ ակնհայտ էին պաշտոնական Երևանի հիասթափությունն ու նախազգուշացումները, սակայն դրանով հանդերձ քաղաքական գործիչն այն կարծիքին է, որ . «Դրանք այլևս ուշացած են, որովհետև շատ ավելի վաղ չպետք է թույլ տրվեր, որ իրավիճակն այս աստիճանի հասներ, և ընդամենը մնար այն սպառնալիքը, թե՝ Հայաստանն ըստ էության դուրս կգա այս բանակցություններից»։

Ս. Սաֆարյանի կարծիքով, Հայաստանը չեղյալ կհամարի արձանագրություններն այն դեպքում, եթե միջազգային հանրությունը շարունակի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հարցը կապել ղարաբաղյան խնդրի հետ, և փորձել Երևանի վրա ճնշումներ գործադրել, որպեսի այդ երկու խնդիրները միաժամանակ լուծվեն։ «ՀՀ նախագահի երեկվա ելույթից պարզ դարձավ, որ

իշխանությունները նույնպես համոզվեցին, որ նախապայմանների մասին Թուրքիայի արած բազմակի հայտարարություններն արդեն դարձել են քաղաքական գիծ, անգամ միջազգային հանրության կողմից որոշակի ըմբռնման են արժանանում։ Ուստի, Հայաստանը հիշեցնում է մյուսներին, որ ժամանակ ձգձգելն ու նախապայմանների լեզվով խոսելը հանգեցնելու է փակուղու»,- ասաց Ս.Սաֆարյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն