Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան- Հիլարի Քլինթոն hեռախոսազրույցում վերջինս կրկին խոստացել է

Դեկտեմբեր 11, 2009թ. 17:10

klinton-150x150Դեկտեմբերի 10-ի երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում կայացած հանդիպման մանրամասների մասին:

Հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը մեկ անգամ եւս շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր հետեւողական աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների` առանց նախապայմանների եւ շուտափույթ կարգավորման ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը Հիլարի Քլինթոնին խնդրել է իր երախտագիտությունը հայտնել նախագահ Օբամային` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցաբերվող հաստատուն աջակցության համար: Հայաստանի նախագահը մեկ անգամ եւս վերահաստատել է գործընթացի հետ կապված հայկական կողմի պատրաստակամությունը` հարգելու իր միջազգային պարտավորությունները եւ առաջ շարժվելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ նույնպիսի պատրաստակամություն եւ պատասխանատվություն կդրսեւորի նաեւ թուրքական կողմը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկ անգամ եւս վերահաստատել է իր երկրի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորմանը, միաժամանակ շեշտելով, որ ամերիկյան վարչակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դիտում է որպես միմյանցից անջատ գործընթացներ, որոնցից առանձին վերցրած յուրաքանչյուրի ուղղությամբ առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն