Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրք-քրդական պատերազմն անխուսափելի է դառնում

Դեկտեմբեր 11, 2009թ. 19:54

prm_am_71989Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստվում է հանդիպել երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Գյուլը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է երկրի հյուսիսում թուրք զինվորականների դեմ քրդերի կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններով, որի արդյունքում 7 մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել:

Գյուլը` լրագրողներին տված հարցազրույցում   վստահաբար ասել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության նպատակն է` կանխել Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը:

Հիշեցնեք, որ վերջին օրերին թուրք-քրդական բախումները հաճախակի են դարձել: Թուրքական TRT հեռուստաալիքը այսօր տեղեկացրել է, որ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում թուրքական զինված ուժերը հայտնաբերել են քուրդ զինյալների մի խմբի։ Երկու կողմերի` քուրդ ցուցարարների և թուրք ոստիկանների միջև հրաձգություն է սկսվել։ Այնուհետև «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության Հաքքարիի գրասենյակի առջև հավաքված ցուցարարները շարժվել են դեպի քաղաքապետարան: Ցուցարարների մի խումբ սկսել է քարկոծել թուրք ոստիկաններին,

Ինչպես հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, թուրք զինվորներին օգնության են շտապել օդային և ցամաքային հավելյալ ուժեր։

ArmAr.am


Թեգեր` , , , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն