«Ժողովրդավարական» Թուրքիայում փակվեց քրդական կուսակցությունը
Թուրքիայի իշխանությունները` մի քանի օր շարունակվող քննարկումներից հետո, փակեցին երկրի Խորհրդարանում գործող միակ քրդական կուսակցությունը:
Դեկտեմբերի 11-ին 8 ժամյա քննարկումից հետո Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց փակել քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակացությունը: Որոշումը հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քլըչը: Նա հայտարարեց, որ «Ժողովրդավարական հասարակության» փակման որոշումը պայմանավորված է Քրդական աշխատավորական կուսակցության հետ ունեցած կապերով, որի նպատակն է մասնատել Թուրքիան:
Ավելին, «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքը և 221 կուսակիցականներ զրկվեցին քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Բացի այդ, պետությունը կբռնագրավի հիշյալ կուսակցության գույքը և այլ միջոցները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը «Ժողովրդավարական հասրակություն» կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել էր դեռ 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ Հայցում պահանջվում էր փակել կուսակցությունը և նրա 221 անդամներին զրկել քաղաքական գործունեության իրավունքից։
ArmAr.am












