Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիան իր ներքին հարցերը փորձում է լուծել կուսակցություն փակելով

Դեկտեմբեր 12, 2009թ. 09:00

pkkՔրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման որոշման վերաբերյալ այսօր կուսակցության անդամները հանդես կգան հրապարակային հայտարարությամբ:

Մինչդեռ  առաջին արձագանքները դեռ երեկ են հնչել:

Քրդական կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող իր խնդիրները լուծել կուսակցություններ փակելով:

Որոշման հրապարակումից հետո Ահմեդ Թյուքը հանդես է եկել հայտարաությամբ: Նա ասել է. «Ժողովրդավարությունը և խաղաղությունը կահաղթանակի: Ես չեմ կասկածում: Անշուշտ այս որոշումը կկոկտրի բնակչության հավատը: Մենք ուշադիր կհետևենք գործընթացներին: Մենք հասկանում ենք գործընթացի նրբությունը: Մեր նպատակն է լուծել քրդական հարցը և այս ուղղությամբ կշարունակենք գործել»:

Հիշեցնեք, որ դեռ 2001թվականին հերթական անհիմն  մեղադրանքով փակվել էր քրդական «Ժողովրդավարություն և ժողովուրդ» կուսակցությունը, որի անդամները մի քանի տարի անց ստեղծեցին նոր` «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն