Քրդերը սպառնում են` պայքարը հուժկու է լինելու
Թուրքիայի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից անմիջապես հետո, համաձայն որի փակվեց երկրի [որհրդարանում գործող միակ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը, հազարավոր քրդեր ցույցեր են ազմակերպում Թուրքիայի տարբեր քաղաքաներում:
Ցույցեր են տեղի ունեցել Դիարբեքիր քաղաքում: Ցուցարարները ոստիկանների վրա նետել են հրակայուն նյութերով լցվաշ շշեր:
Թուրքական Հակկերի քաղաքում ևս քրդերի խաղաղ երթն ընթացել է թուրք ոստիկանների հետ բախումներով: Քուրդ ցուցարարները ոստիկանների վրա նետել են քարեր և վառվող լուծույթով շշեր: Նրանք ջարդել են քաղաքի խանութների ցուցափեղկերը և այրել շրջապատում հնարավոր ամեն ինչ:
Թուրք ոստիկանները ցուցարարներին հանգստացնելու նպատակով կիրառել են
արդունքաբեր գազ ու ջրաշիթեր:
Բախումները շարունակվում են: Քրդերը սպառնում են թուրք իշխանություններին, որ շարունակելու են իրենց պայքարը և որ այն առավել հուժկու բնույթ է ունենալու:
ArmAr.am












