Գլխավոր » Լրահոս

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է թուրք- քրդական բախումներին

Դեկտեմբեր 12, 2009թ. 12:12

5f6858181b1a52c3d3d0860cb5150ebcԵվրամիությունը, ի դեմ Շվեդիայի, իր անհանգստությունն է արտահայտել Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից ընդունված՝ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակացությունը փակելու  որոշման առնչությամբ։

«Խստորեն դատապարտելով բռնությունն ու տեռորը, Շվեդիան, որպես Եվրամիության նախագահող երկիր, հիշեցնում է այն մասին, որ քաղաքական կուսակցությունների արձակումը կամ փակումը ծայրահեղ միջոց է հանդիսանում, որը թույլատրելի է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում և ծայր աստիճան զգոնությամբ։ Մենք կշարունակենք ամենայն ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացման հետագա ընթացքին»,- ասված է Եվրամիության կողմից արված հայտարարության մեջ։ Եվրամիության ներկայացուցիչների կարծիքով, որի անդամն է ուզում դառնալ Թուրքիան, Սահմանադրական դատարանի այս որոշմամբ` խախտում է իր երկրում ապրող քուրդ փոքրամասնությունների իրավունքները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն