Աբիևը կրկին ալիևյան ոճով հոխորտացել է
Դեկտեմբեր 12, 2009թ. 13:51
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը կրկին ալիևյան ոճով հոխորտացել է թե. «Եթե ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր չլինի լուծել խաղաղ ճանապարհով, ապա դրա լուծման ռազմական ճանապարհն այլընտրանք չունի։ Մենք բանակցային գործընթացից ակնկալում ենք արդյունքներ։ Ամեն ինչ դրանցից է կախված լինելու»։
Արցախի զինվորից սարսափահար փախուստ տված բանակի ղեկավարին` Աբիևին ստիպված ենք հիշեցնել, թե ինչ տեղի կունենա իր երկրի հետ, եթե հանկարծ համարձակվի ռազմական «խաղեր տալ» ու թե ինչպես` ընդամենը, րոպեների ընթացում, հօդս կցնդեն նավթահորերը, Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը, Բաքու–Թբիլիսի–Ջեյհանն ու…
ArmAr.am












