Գլխավոր » Լրահոս

Աբխազիայում նախագահական ընտրություններ են

Դեկտեմբեր 12, 2009թ. 15:20

Անկախություն ձեռք բերելուց հետո առաջին անգամ Աբխազիայում նախագահական ընտրություններ են անցկացվում։  Նախագահական պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ։ Նրանց թվում է նաև Աբխազիայի ներկայիս նախագահը։

Այսօր առավոտյան ժամը 8-ից 174 ընտրական տեղամաս է բացվել, որոնցից 2-ը՝ Ռուստանի տարածքում՝ Մոսկվա և Չերկեսկ քաղաքներում։ ՌԴ տարածքի ընտրողների համար 7 հազար քվեաթերթիկ է նախապատրաստվել։ Ընտրողների ցուցակում ընդհանուր առմամբ 127 հազար մարդ է ընդգրկված։

Քվեարկությանը կմասնակցեն բացառապես Աբխազիայի անձնագիր ունեցող բնակիչները։

Ըստ Աբխազիայում գործող օրենսդրության՝ ընտրությունները կհամարվեն կայացած, ընտրողների 25% մասնակցության դեպքում։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն