«Ադրբեջան» կոչված հորինովի փուչիկից ադրբեջանցի պատմաբաններն էլ գլուխ չեն հանում
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը վերջերս դժգոհել է, թե ադրբեջանական հասարակության մեջ Ադրբեջանի պատմության վերաբերյալ միասնական տեսակետ գոյություն չունի, որ ադրբեջանցիները դժվարանում են տրամաբանորեն բացատրել, թե ինչո՞ւ ներկայիս Ադրբեջանի տարածքում` տարբեր դարաշրջաններում, գոյություն են ունեցել տարբեր անուններով պետական կազմավորումներ:
Մեհտիևին մի հարց ենք ուզում տալ, ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները տրամաբանորեն բացատրել մի բան ինչն ամբողջովին հիմնված է ստի ու կեղծիքի վրա: Այնպես որ, Ալիևի աշխատակազմի ղեկավարն իզուր է փնթփնթում` այդ ստին ու կեղծիքին գերի դարձած ադրբեջանցի հասարակության հասցեին:
Ռամիզին մի խորհուրդ տանք. որպեսզի հասկանա, թե ինչո՞ւ իր ժողովուրդը գլուխ չի հանում սեփական պատմությունից , երբեմն-երբեմն ինքն իրեն հարց տա` իսկ ադրբեջանցիները իրական պատմություն ունե՞ն, որ միասնական պատկերացում էլ կարողանան ձևավորել` չեղած բանի մասին:
Ինչպե՞ս կարող են ադրբեջանցիներն իրենց պատմության մասին միասնական տեսակետ ունենալ, երբ այն սկզբից մինչև վերջ հորինովի է ու դրանով իսկ հակասությունների մի կծիկ: Պետք չէ հասարակությանը մեղադրել, չէ՞ որ «Ադրբեջան» կոչված հորինովի փուչիկից ադրբեջանցի պատմաբաններն էլ գլուխ չեն հանում: Սրանք էլ են կրակն ընկել 18 թվականից իրենց կողմից հյուսվող այդ կեղծ պատմության ձեռքն ու խճճվել ստի ոստայնում, ուր մնաց խեղճ ժողովուրդը. ո՞նց գլուխ հանի, ո՞նց կողմնոորշվի իրեն մատուցվող կեղծիքից:
Հոգեբանները գտնում են, որ այն հասարակությունը, որին անհայտ է իր ծագումը, անորոշ` իր ո՞վ լինելը, տառապում է անլիարժեքության բարդույթով, ինչը հանգեցնում է նրան, որ նա շատ զգայուն է դառնում հոգեկան հիվանդությունների նկատմամբ, ի դեպ, այդպիսի հասարակությանը բնորոշ են հոգեկան տրավմատիկ վիճակները:
Այսպիսով, սեփական ծագումանբանության մասին մինչ օրս իրական պատկերացում չունեցող ադրբեջանցիներն այսօր նմանատիպ հոգեվիճակում են գտնվում: Բայց սա դեռ սկիզբն է. այն պահից, երբ ադրբեջանցիները, վերջնականապես, կպարզեն, թե ովքե՞ր են իրենք իրականում, որ, այսպես կոչված` «Ադրբեջան» պետությունն ու «ադրբեջանցի ժողովուրդը» հորինովի բաներ են, որպիսիք` մինչև 1918 թվականը` ոչ բնության մեջ է եղել, ոչ էլ առավել ևս` պատմության, այդ պահից սկսած ադրբեջանցիները կհայտնվեն հոգեբանական շոկի մեջ: Իսկ երբ` հորինովի ադրբեջանցիները փորձեն իրենց հարց տալ` ո՞վքեր են իրենց հորինողները, ի՞նչ նպատակների համար են իրենք ստեղծվել, այ, այդ ժամանակ արդեն համընդհանուր շոկը մահաբեր ավարտ կունենա այդ երկրի համար ու հորինովի երկրի փլուզումը կդառնա անխուսափելի…
Ժամանակին Ադրբեջանի պատմաբաններին հրահանգվեց պատմություն ստեղծել, դե սրանք էլ սկսեցին հրահանգի համաձայն գողնալ հայերից, գողանալ պարսիկներից… Վերջերս էլ ռուսներն էին վրդովվել, թե ադրբեջանցիք ռուսական պատմությունն էլ սրբագրել ու որոշ դրվագներ իրենցով արել. ուրիշի ստեղծածը գողանում են ու հա~ գողանում, մինչև ու՞ր, մինչև ե՞րբ: Չէ՞ որ մի օր պայթյուն է լինելու, հենց իրենց մեջ, հենց իրենց ներսում…
Այլ ժողովրդի ստեղծածը գողանալը մեկ բառով կարելի է կոչել` անբարոյականություն: Բայց, բանն այն է, որ այդ անբարոյականությունից խեղվում, այլասերվում է ադրբեջանցի կոչվող հասարակությունը, ինչը նաև մտահոգիչ է: Հիմա կասեք` մե՞զ ինչ, թե ադրբեջանցիները խեղվում են ու այլասերվում, գուցէ նաև լա՞վ է, որ այդպես է: Թույլ տվեք չհամաձայնել, ի վերջո, մեր սահմանակից հարևանն է… չէ՞ որ հայերս «ադրբեջանական» գլխացավից ազատված կլինեինք, հանգիստ ու անխռով կապրեինք, եթե որպես դրկիցներ ունենայինք ոչ թե այս քոչվորներին, որոնց` որպես ազգ ձևավորման գործընթացը դեռ շարունակվում է, ու հայտնի էլ չէ` թե երբ կավարտվի, այլ ունենայինք մեզ արժանի դրկից-հարևան, որն ինքնահաստատման կարիք չէր ունենա, հանգիստ կթողներ մեր ունեցվածքը, մեր պատմությունը, և վերջապես, աչք չէ տնկի մեր հողերի վրա: Բայց այս քոչվորները, քոչվորին հատուկ բնազդով լա~վ են հասկանում, որ հողը միայն տարածք չէ, այն նաև մշակույթ է, և որ հայի տարածքները յուրացնելով շատ ավելի դյուրին են դառնում այդ տարածքում ապրած ու ստեղծագործած հայ ժողովրդի հոգևոր արժեքները սեփականելը: Վկան` իր մեծ եղբայր Թուրքիան. սեփականել է հայության բնօրրանը` Արևմտյան Հայաստանն ու այդ հինավուրց հողի վրա դարերով ստեղծված մեր արժեքներն այսօր աշխարհով մեկ իրենն է հայտարարում: Թուրքը նույնիսկ որոշել է հայի ստեղծածը (առանց ստեղծողի անունն անգամ հիշատակելու) ի ցույց դնելով, զարկ տալ սեփական զբոսաշրջության զարգացմանը:
Չէ, մի բան հաստատ է` աշխարհում ոչ մի հորինովի բան երկար կյանք չի ունենում ու վաղ թե ուշ կպայթի նաև «Ադրբեջան» կոչվող փուչիկը, սա, ի վերջո, այդ երկրի տխուր ապագան է, և այսօր արդեն ադրբեջանցիների կողմից` իրենց պատմությունը չընկալելու իրողությունը հուշում է, որ այդ ապագան այնքան էլ հեռու չէ…
ArmAr.am












