Գլխավոր » Լրահոս

Նախագահը կոչումներ է շնորհել գիտության մարդկանց

Դեկտեմբեր 14, 2009թ. 09:30

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել  Եր&անի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 90-ամյա հոբելյանի առթիվ, գիտության & կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար Հնագիտության & ազգագրության ամբիոնի վարիչ, պատմական գի¬տու¬թյունների դոկտոր, պրոֆեսոր Իգիթ Գարեգինի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

Հանրապետության Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Եր&անի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 90-ամյա հոբելյանի առթիվ, ինչպես նա& պատմագիտության բնագավառում ունեցած մեծ վաստակի, երկարամյա & արդյունավետ գիտական մանկավարժական գործունեության համար ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, իսկ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գարեգին Մովսեսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ` վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն