Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Քուրդ 19 պատգամավորները բոյկոտում են

Դեկտեմբեր 14, 2009թ. 10:39

217296Թուրքիայում փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորները չեն մասնակցելու այսօր խորհրդարանական աշատանքներին: Այդ մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Ահմեդ Թյուրքը:

Հիշեցնեք, որ կուսակցության փակելուց բացի 21 պատգամավորներից երկուսի` Ահմեդ Թյուրքի և Այսել Թյուղլուքի քաղաքական գործունեության վրա արգելք է դրվել: Արդյունքում, ըստ Թուրքիայի սահմանանդրության, մյուս 19-ը պատագամավորները կամ պետք է հրաժարական տան, կամ էլ խորհրդարանում հանդես գան որպես անկուսակցականներ:

Բացի այդ, նրանք հնարավորություն ունեն ստեղծել նոր կուսակցությունը և խորհրդարանում ձևավորել նոր ֆրակցիա: Թուրքիայի օրենսդրության համաձայն` խորհրդարանում  ֆրակցիա ձևավորելու համար անհրաժեշտ է 20 պատգամավոր, մինչդեռ վերջիններս 19-ն են: Ինչպես հայտնի է դարձել անկախ պատգամավորներից Ուֆուկ Ուրասը հայտարարել է, որ եթե նախկին «Ժողովրդավարական հասարակություն» կուսկացության նախկին պատգամավորները նման նպատակ ունենան, ապա ինքը կդառանա այն 20-րդ պատգամավորը, որ նեկայումս բացակայում է:

Թուրքական հեռուստաալիքը տեղեկացրել է, որ հնարարավոր է, որ նոր ֆրակցիան գործի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անունով:

Մինչդեռ 19 անկախ պատագամավորները պատրաստվում են բոյկոտել խորհրդարանական աշխատանքները:

Տեղեկացնենք, որ այսօր Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել 2010 թ. բյուջեն:

ArmAr.am

«Ժողովրդավարական հասարակություն» կուսակցություն , քրդեր, Թուրքիա, խորհրդարան, Ահմեդ Թյուրք


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն