Ագազադե. «Հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները սպառված չեն»
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Ագազադեի համոզմամբ` «Մադրիդյան սկզբունքները» չեն բավարարում Ադրբեջանին:
Նրա դիտարկմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը արդյունավետ չէ և այն չի հանգեցնելու որևէ արդյունքի: Պատգամավորի համոզմամբ, «Մադրիդյան սկզբունքները» չեն նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում: Այս մասին գրում է ադրբեջանական Դեյ.ազ լրատվական կայքը:
«Ադրբեջանական կողմը չպետք է համանախագահների հետ համաձայնության գա: Ես կարծում եմ, որ նրանց ջանքերը անբավարար են: Անհրաժեշտ է մեկ այլ նոր ձևաչափ` այլ գաղափարներով, այլ մակարդակում»,- ասել է Ի. Ագազադեն:
Պատգամավորը նկատել է, թե. «Դժվար է կանխատեսել, թե երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտություն»,- և հավելել` հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները չդեռևս սպառված չեն:
ArmAr.am
Թեգեր` «Ումիդ» կուսակցություն Իգբալ Ագազադե, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի խումբ, ղարաբաղյան հակամարտություն խաղաղ կարգավորում, Մադրիդյան սկզբունքներ, Միլի Մեջլիս, պատգամավոր












