Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Ազատագրված տարածքների հարցում Արցախում բոլորս միակամ ենք»:

Սեպտեմբեր 1, 2009թ. 20:53

Քաշաթաղի շրջանային վարչակազմի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին Բերձորում կկազմակերպվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարք: Այդ մասին «ԱրմԱր»-ին իրազեկեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: «Միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել, մենք ցանկանում ենք հերթական անգամ հավաստել, որ ազատագրված տարածքների հարցում Արցախում բոլորս միակամ ենք»:
Բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հրապարակված արձանագրությունները որոշակի խմբագրումներ են մտցրել միջոցառման նախնական բեմագրի մեջ: « Անշուշտ, անդրադառնալու ենք նաև այդ խնդրին,- մանրամասնեց Դ. Իշխանյանը, նկատելով .«ինչ վերաբերում է այդ արձանագրություններին, ապա կարող եմ ասել, որ Դաշնակցության մոտեցումներն ամենուր նույնն է` ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում:»

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ


Թեգեր` , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`