Հայաստանի և ԼՂՀ խորհրդարանները կանցկացնեն համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը
Դեկտեմբերի 14-ի երեկոյան Երևան կժամանի ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում են ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը, ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ սոցիալական ապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանը:
Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ ԱԺ պատվիրակությանը կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նույն օրը ԱԺ Ոսկեզօծ դահլիճում աշխատանքը կսկսի ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը:
ArmAr.am












