Ստամբուլի հայկական գերեզմանատանը կկանգնեցվի Դանիել Վարուժանի արձանը
Դեկտեմբեր 14, 2009թ. 18:06
Արևմտահայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի առթիվ ստամբուլահայ մի շարք գործիչների նախաձեռնությամբ կկանգնեցվի բանաստեղծի արձանը:
«Ակոս» թերթի փոխանցմամբ, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առաջարկով, որոշվել է արձանը տեղադրել Հայոց գերեզմանատանը: Իսկ Դանիել Վարուժանի բրոնզե կիսանդրին քանդակելու գործը ստանձնել է պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանը: Հայտնի է նաև, որ ճարտարապետ Վազգեն Պարընը, Սարաֆյանի հետ միասին, պատրաստել է պատվանդանի նախագիծը:
Շիշլիի Հայոց գերեզմանատանը մեծանուն հայ բանաստեղծի արձանի տեղադրվելիք աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:
ArmAr.am












