Գլխավոր » Թուրքիա, Իրան, Լրահոս, Քաղաքականություն

Քրդամետ կուսակցության լուծարման արձագանքներն իրանական մամուլում

Դեկտեմբեր 14, 2009թ. 20:03

230px-Azadi1Ինչպես հայտնի է դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում  ընդունեց քրդերի շահերը պաշտպանող, շուրջ 4 տարի առաջ ձևավորված «Դեմոկրադական հասարակություն» կուսակցության գործունեությունն արգելելու մասին: Սա երկրի բնակչության 20 տոկոսը (15 միլիոն) կազմող քրդական միակ կուսակցությունն էր, որն այդ երկրի խորհրդարանում ուներ 21 ներկայացուցիչ:

Եթե Թուրքիայի այդ քայլը լայն արձագանք գտավ  միջազգային ԶԼՄ-ներում, և գնահատվեց ոչ ժողովրդավարական, ապա նկատենք, որ նրա փոքր եղբայր Ադրբեջանը, ոչ միայն պաշտոնապես որևէ կերպ չի արձագանքել կատարվածին, այլև այդ երկրի առաջնային լրտվամիջոցներում ևս այդ մասին տեղեկությունները խիստ սուղ են:

Ադրբեջանական  «Trend» գործակալությունը բավարարվել էր լոկ այնքանով, թե թուրքական իշխանությունները ցրել են «PKK»-ի ահաբեկչական ցանցի» կողմնակիցների  բողոքի ցույցերը, ինչի ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան:

Իսկ թուրք- քրդական բախումների մասին ի՞նչ են գրքում իրանական ԶԼՄները.

Մասնավորապես, իշխանամետ խոշոր գործակալությունները 3-4 օր գրեթե լուռ էին: Հանգամանք, որն անշուշտ, պետք է բացատրել Անկարայի` իսլամամետ իշխանությունների հետ բարեկամական հարաբերություններ վարելու քաղաքականությամբ:

Ի դեպ, նկատենք, որ Թուրքիան հակվելով դեպի Միջին Արևելք, ձգտում է ոչ միայն Իրանի հետ մրցակցել` իր ազդեցությունը տարածելու հարցում, այլև փորձում է գրավել նրա տեղը, անգամ փորձում է Արևմուտքում ստանձնել Իրանի հովանավորի դերը: Սակայն հազիվ թե դա Անկարային հաջողվի:

Ի վերջո, դեկտեմբերի 14-ին իրանական  «Farsnews» և «Jahannews» գործակալություններն անդրադարձել են թուրք-քրդական լարվածության խնդրին: Վերջինս « Թուրքերի և քրդերի միջև բախումներ Ստամբուլում» վերնագրի ներքո գրել է, որ քրդական մի կուսակցության (DTP) լուծարման առիթով, թուրք ազգայնականների, քուրդ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ:

Իրանական լրատվամիջոցները շեշտում են այն հանգամանքը, որ  թուրք ազգայնականները դանակներով փորձել են հարձակվել քրդերի վրա, բայց ոստիկանները միջամտել են: «Jahannews»-ը նշել է նաև, որ զինված ուժերը վերահսկում են քաղաքը, փակվել են քրդական  կուսակցության գրասենյակ տանող բոլոր ճանապարհները:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ


Դիտել Թուրքիա, Իրան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն