ԱՄՆ-ն ցավում է ու չի ճանաչում Աբխազիայի ընտրությունները
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ին Աբխազիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Վերջնական արդյունքների համաձայն նախագահ է վերընտրվել Սերգեյ Բաղապշը: Նրա օգտին քվեարկել են ընտրողների 61,6 տոկոսը:
Աբխազիայում տեղի ունեցան նախագահական ընտրությունների վերաբերյալ իր վերաբերմունքն է արտահայտել ԱՄՆ Պետքարտուղարությունը: Վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ Յան Քելլին «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե. « ԱՄՆ-ն ցավում է` վրացական տարածք համարվող Աբխազիայում նախագահական ընտրություններ անցկացնելու որոշում կայացնելու համար և այդ ընտրությունները չի ճանաչում որպես լեգիտիմ ընտրություններ»:
ԱՄՆ-ն Պետքարտուղարության ներկայացուցիչը կրկին հիշեցրել է, որ իրենք պաշտպանում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հետևապես, չեն կարող ընդունել այդ ընտրությունների արդյունքները:
ArmAr.am












