Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Էրդողանի ճառը հիշեցրեց երիտթուրքերի հայտնի կարգախոսը

Դեկտեմբեր 15, 2009թ. 11:52

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Իտալիա իր պաշտոնական այցը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել, որ  դա հիմնականում կապված է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի  վրա օրերես  իրականացված հարձակման հետ:

Էրդողանն անդրադառնալով «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման փաստին,   մեղադրել է ընդդիմադիր կուսակցություններին` իրավիճակը երկում էլ ավելի սրելու մեջ: Նա ասել է, որ քրդական կուսակցության փակման շուրջ ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարել միասնության, եղբայրության և ժողովրդավարական բարեփոխումների միջոցով:

Էրդողանի այս ճառը մեզ հիշեցրեց անցած դարասկզբին  երիտթուրքերի կողմից հնչող հայտնի կարգախոսը` Ազատության, Հավասարության և Եղբայրության մասին: Կարգախոս, որով նրանց հաջողվեց հայության հանդեպ իրականացնել  Օսմանյան Թուրքիայի վաղեմի ծրագրած ոճիրը` Հայոց Ցեղասպանությունը:

Եվ այսօր, քրդերը ոչ մի կերպ չեն պատրաստվում տեղի տալ Թուրքիայի իշխանությունների հալածանքներին, նաև աչքի առաջ ունենալով  հայության դեմ իրականացվածը…

Քրդերը շարունակում են իրենց բողոքի ակցիանները, որոնք հիմնականում  ուղեկցվում են թուրք ոստիկաների հետ լուրջ բախումներով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն