Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցին պատկանում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն

Դեկտեմբեր 15, 2009թ. 13:15

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն, ի պատասխան Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու առնչությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի հղած գրության, հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբության հետ:

Գերագույն Ռադայի նախագահը  հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու կարգավիճակում որևէ փոփոխություն չի լինելու: Սբ. Խաչ եկեղեցին շարունակելու է գտնվել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի իշխանության ներքո` որպես հոգևոր-եկեղեցական նշանակության կառույց:

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմում արդեն իսկ հոգևոր սպասավորության է կոչվել Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ով  թեմակալ  առաջնորդի իշխանության ներքո իր ծառայությունն է բերելու իբրև Ղրիմի առաջնորդական փոխանորդ և Սբ. Խաչ վանքի վանահայր, հայտնում են Մայր Աթոռից:

Հիշեցնենք, որ Ղրիմի իշխանությունների որոշմամբ, վանքը դեկտեմբերի 1-ից համարվում է Ղրիմի ժողովրդագրական թանգարանի բաժին, սակայն չէր արգելվել ծիսակատարությունների անցկացումը: Պատճառը, ըստ Ղրիմի իշխանության ներկայացուցիչների, վանքի հոգեւոր սպասավորների արատավոր գործելակերպն է եղել: Հուսանք, որ վանքի նոր սպասավորը չի կրկնի նախորդի արկածները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն