Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Դեկտեմբեր 15, 2009թ. 14:04

Դեկտեմբերի 13-ինª Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցված պատարագի ընթացքում, ձեռամբ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի, քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 12 միաբան սարկավագ: Վրթանես սրբազանը սուրբ մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգեւոր նոր անուններ£ Վաղինակ սրկ. Հովհաննիսյանը վերակոչվեց Տ. Վազգեն, Աշոտ սրկ. Սահակյանըª Տ. Հմայակ, Արմեն սրկ. Գեւորգյանըª Տ. Նաիրի, Արթուր սրկ. Ղազարյանըª Տ. Վիգեն, Սայադ սրկ. Պապայանըª Տ. Երվանդ, Արմեն սրկ. Նազարյանըª Տ. Եղիշե, Էդգար սրկ. Մազմանյանըª Տ. Զոհրաբ, Ստեփան սրկ. Շախկյանըª Տ. Դավիթ, Արամ սրկ. Ծատուրյանըª Տ. Անանիա, Արտակ սրկ. Նուրիջանյանըª Տ. Միքայել, Սամվել սրկ. Սաֆարյանըª Տ. Աշոտ, Արման սրկ. Գրիգորյանըª Տ. Հակոբ£

Այնուհետեւ ձեռնադրող սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` հորդորելով նորընծա քահանաներին նվիրվածությամբ եւ նախանձախնդրությամբ ծառայել իրենց կոչմանը, մայր Եկեղեցուն ու հայրենիքին:

Նույն օրըª երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաեւ նորընծա քահանաների վեղարի տվչության արարողություն: Տ. Հակոբ, Տ. Անանիա, Տ. Հմայակ քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանության շարքերը£


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն