Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հոգևոր, Մշակույթ

Ջուղայի գերեզմանատան ավերման 5 տարին

Դեկտեմբեր 15, 2009թ. 14:05

Djuga2Հինգ տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը, որն ուներ մշակութային և հոգևոր մեծ նշանակություն: Այս կապակցությամբ «Ծիրանի» հասարակական կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Անարյուն այս ցեղասպանությունը, որ կազմակերպել էին ադրբեջանցիները, դեռևս իր արդար և պատշաճ իրավական արձագանքը չի ստացել: 21րդ դարում նման բարբարոսությունների անպատժելիությունը կարող է ծնել նորերը, և ոչնչացնել այն մարդասիրական արժեքները, որոնք համայն մարդկության համար դարձել են բացարձակ:

Հինգ տարի առաջ հազարավոր մեր հայրենակից նախնիներ զրկվեցին գերեզման ունենալու իրենց իրավունքից, իսկ բարբարոսությունը կատարվեց նրանց շիրիմների պղծման միջոցով:

Հարգելի եղբայրներ և քույրեր, թող, որ ամեն հայ այս օրը իր եկեղեցում, տանը, աշխատատեղում աղոթք բարձրացնի տակնուվրա եղած այդ գերեզմանատանն ամփոփված հանգուցյալ հոգիների հանգստության համար»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հոգևոր, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն