Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանը կրակ է արձակել ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի վրա` ձախողելով մոնիտորինգը

Դեկտեմբեր 15, 2009թ. 15:20

ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ ս.թ. դեկտեմբերի 15-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության դիտարկումն ընդհատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող խմբի ուղղությամբ ինքնաձիգից արձակած կրակոցի պատճառով:

Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր առաջնային գծի սահմանները` դրանով իսկ խախտելով նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը:

Կրակոցն արձանագրել են դիտարկման խմբի անդամներ ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Վլադիմիր Չունտուլովը /Բուլղարիա/, որոնք որոշել են անվտանգության նկատառումներով  դադարեցնել դիտարկումը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն