Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Քրդերը խաղաղություն են պահանջում

Սեպտեմբեր 2, 2009թ. 10:47

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայում քրդերը հանդես են եկել խաղաղության կոչով:

Սեպտեմբերի 1-ին խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի տարբեր շրջաններում քրդերն,  ի պաշտպանություն քրդական հարցի լուծման,  կազմակերպել են խաղաղ ցույցեր:

Նախօրեին Թուրքիայի քաղաքական գործիչները և լրագրողները, ելնելով այս ընթացքում կազմակերպված վերջին զանգվածային ցույցերից, փորձել են կանխել հերթական ցույցը, հայտնելով իրենց մտավախությունները: Ըստ վերջիններիս՝ իրադարձությունների զարգացման նման ընթացքը  հնարավոր է խարխլի կառավարության վճռականությունը` էական փոփոխությունների հասնել քրդական հարցում։

Մինչդեռ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը, որը հանդիսանում է միջոցառումների կազմակերպիչը, պաշտոնապես հայտարարել էր, որ քրդերը փողոց դուրս կգան և կբարձրաձայնեն իրենց պահանջները հենց սեպտեմբերի 1-ին՝ խաղաղության համաշխարհային օրը։ Դա նպատակաուղղված քայլ է  իրենց խաղաղության կոչը համաշխարհային հանրությանը լսելի դարձնելու համար:

Եվ ինչպես նախատեսված էր, երկրի տարբեր շրջաններում փողոց դուրս եկած քրդերը բարձրաձայնել են իրենց ժողովրդի խաղաղության կոչերը։ Ըստ քրդական կողմի,  դա շատ կարևոր է արյունահեղությանը վերջ տալու համար։

Ադանայի ցուցարարները խաղաղության կարգախոսերից և Աբդուլա Օջալանի նկարներից բացի իրենց ձեռքերում պահել են նաև Օրհան Դողանի և Հրանտ Դինքի նկարները: Հիշեցնելով, որ վերջիններս հանդիսանում էին  խաղաղության պաշտպաներ:

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`