Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի դեսպանին

Դեկտեմբեր 15, 2009թ. 17:10

Դեկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Յոզեֆ Միգաշին (նստավայրը` Մոսկվա):

Վեհափառ Հայրապետը ողջունելով Հայաստանում Սլովակիայի առաջին դեսպանին` հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարության ընթացքում սերտ համագործակցություն կհաստատվի երկու երկրների միջև, կզարգանան ու կամրապնդվեն երկու ժողովուրդների բարեկամական կապերը: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը շնորհակալությամբ ընգծեց  նաև Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկու ժողովուրդների հոգևոր կյանքին, եկեղեցիների կարևոր դերակատարությանը հասարակության մեջ բարոյական-հոգևոր արժեքների ամրապնդման գործում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն