ՀՀ և ԼՂՀ ԱԺ նախագահները առանձնազրույց են ունեցել
Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:
Մինչև նիստի սկսվելը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրեցին հուշակոթողի մոտ։
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարճատեւ առանձնազրույց են ունեցել:
Զրուցակիցները փոխադարձաբար ներկայացրել են այն մեծածավալ աշխատանքը, որ կողմերն իրականացրել են նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում: Նրանք վերահաստատել են երկու հայկական պետությունների փոխգործակցությունն ամրապնդելու իրենց վճռականությունը եւ այդ համատեքստում կարեւորել միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը` որպես երկկողմ համագործակցության կարեւոր եւ անփոխարինելի գործիք:












