Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հովիկ Աբրահամյան. «Մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը»

Դեկտեմբեր 15, 2009թ. 18:10

abrahamyanՀայաստանի ԱԺ և ԼՂՀ ԱԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի յոթերորդ նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ խորհրդարանի նախագահն  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին, նա նշել է, որ գոյություն չունի որեւէ իրավական փաստարկ, որով Ադրբեջանը կարող է հիմնավորել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր հավակնությունները։ «Գոյություն չունի միջազգային իրավունքի որեւէ նորմ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ միջազգային փաստաթուղթ, որը կասկածի տակ դնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման լեգիտիմությունը։ Եվ այս առումով մեր դիրքորոշումը միանշանակ է՝ մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը։ Եվ այդ ճանաչումն այլընտրանք չունի։ Մենք խաղաղություն ենք ցանկանում մեր հայրենիքին եւ Հայաստանի Հանրապետության հարեւաններին: Մենք պատերազմ չենք ուզում, բայց եւ վստահ ասում ենք, որ մեզ պատերազմով չի կարելի վախեցնել։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: Այն կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հարցի լուծման համար ամենակարեւոր եւ վճռական դերը վերապահված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, նրա ընտրյալ օրինական իշխանություններին»։,- ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն