ԼՂՀ ԱԺ նախագահ .«Բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցությունը պարտադիր է»
Դեկտեմբեր 15, 2009թ. 18:12
Հայաստանի ԱԺ և ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստում ելույթ ունենալով՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԼՂՀ և ՀՀ խորհրդարանները կարևորում են համագործակցության ավանդույթները շարունակելն ու նոր նախաձեռնություններով դրանք լրացնելը։
«Լեռնային Ղարաբաղի հարցով շարունակվող բանակցություններն, ըստ էության, գտնվում են ակտիվ փուլում: Կարծես թե մեծանում է որոշակի համաձայնությունների հավանականությունը: Միաժամանակ, սակայն, դեռեւս հստակեցված չէ բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության հարցը, որն սկզբունքային է այն իմաստով, որ վերջնական որոշումների իրացնելության երաշխիք կարող է դառնալ միայն դրանց նկատմամբ ԼՂՀ ժողովրդի համաձայնությունը»,- ընդգծել է ԼՂՀ ԱԺ նախագահը:
ArmAr.am












