Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ-ի ձայնը միջազգային ասպարեզում պետք է լսելի և ընկալելի դառնա

Դեկտեմբեր 15, 2009թ. 18:13

Այսօր Երևանում տեղի է ունեցել  Հայաստանի ԱԺ և ԼՂՀ ԱԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի յոթերորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` «Ժողովրդագրական իրավիճակը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում» եւ  «Միջազգային կազամակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի ընկալումները»:

Առաջին հարցի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: ԼՂՀ-ի կողմից հարցի մասին խոսել են խորհրդարանի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արպատ Ավանեսյանը եւ սոցիալական ապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանը: Զեկուցողները խոսել են ժողովրդագրական իրավիճակի մասին: Քննարկումների ընթացքում երկու խորհրդարանների պատգամավորները հնչեցրել են իրենց  պատկերացումներն ու առաջարկները` օրենսդրական, քաղաքական եւ տնտեսական  լուծումներով:

Եվրոպական կառույցներում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների եւ ԼՂՀ Ազգային ժողովի համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ  ելույթ են ունեցել   ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով գլխավորում է ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին անդրադարձել են նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Բոլոր զեկուցողները փաստել են միջազգային կազմակերպություններում միասնական եւ համաձայնեցված մոտեցումներով հանդես գալու անհրաժեշտությունը՝ ԼՂՀ-ի ձայնը միջազգային ասպարեզում լսելի եւ ընկալելի դարձնելու համար:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն